Kishore Kumar Hits

Arthur Meschian - Mother Of Mine текст песни

Исполнитель: Arthur Meschian

альбом: Hit Collection


Մայր իմ' արև ու հեռանուշ լուսնկա,
դարձար նշխար ու միացար մեր հողին,
և հողն անուշ հայրենիքի հնամյա,
քիչ ավելի քաղցրացավ...
Մայր իմ' երկինք և առավոտ սրբալույս,
դու մեր հողին տվիր հոգիդ խնկաբոյր
և հողը սուրբ' լուսապսակ պապերուս'
քիչ ավելի սրբացավ...
Մայր իմ, դու գանձ եւ անսպառ ոսկեհանք,
դարձար խորհուրդ և հողակույտ աննշան,
բայց գանձն անխույզ մեր հողերի լանջի տակ'
Քիչ ավելի աճեցավ...
Մայր իմ' աղբյուր սիրո անհաս հրաշքի,
գացիր ննջել Լուսավորչի աստղի տակ,
և սիրտն անհուն Հայաստանի մայր հողի,
քիչ աւելի մայրացավ...
Մայր իմ' երդիկ, մայր իմ' սեղան տոհմական,
հարազատ բառ եւ սուրբ բարբառ մայրենի,
քեզնով հիմա աշխարհն հայոց աննման, քիչ ավելի հայացավ...

Поcмотреть все песни артиста

Другие альбомы исполнителя

Похожие исполнители

Nemra

Исполнитель

Zulal

Исполнитель

Misho

Исполнитель