Երկնքում անթիվ աստղեր են լողում, բայց մարդիկ երբեք վերև չեն նայում, հայացքները կախ միշտ նայում գետնին, քարացած սրտով ինչ հրաշք երկինք... Երկնքում կապույտ արևն է լողում, ամպերը սակայն երկինքն են փակում, շողերը վերջին խեղդվում են ահա, սակայն ոչ մի սիրտ չի նեղվում անգամ... Երկնքից պոկված աստղերին ափսոս, երկինքը ափսոս' հողին հարթեցված, աստղերը պոկող պատանուն ափսոս, ափսոս խորտակված իղձերին նրա...