Kishore Kumar Hits

Arthur Meschian - I Am Crazy Maybe текст песни

Исполнитель: Arthur Meschian

альбом: Live At Aram Khachatryan Concert Hall


Մի գուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում...
մոլորված քայլում եմ ուղղանկյուն այս աշխարհում
և հաշվում դատարկ բիբերը կուրացած ու պաղ երազների...
մայթերից պոկում խոսքերը ոտքի տակ ճզմված ժամանակի:
Եվ նորից խաբված ամբոխը հովիվներ է նոր վիժում,
և նորից կապույտ թռչունը բանտարկվեց իր վանդակում,
և նորից սեղմված բռունցքները ինչ-որ բան են պահանջում...
խելացնոր ազատությունը
և կախված անկախությունը հեղափոխության գորշ երախում:
Մի գուցե ես խենթ եմ,
կամ աշխարհն է ցնորվում, անկարող ոռնում եմ լույսազուրկ իմ սենյակում,
կարկատում եմ շաբաթները թելերով մաշված իմ նյարդերի
և մուրում եմ լուսաբացը տաք հացից էլ ավելի:
Եվ չորս կողմը բողոքում են,
ինչ-որ բան են անիծում,
գիտեն, ով է մեղավորը, Հասկանում են և դատում...
Երբ ամեն բուսած չիբանը
կյանքն է մեր ճակատագրում
զավակիդ պաղած աչքերը
և կաթին կարոտ շուրթերը
բզկտում են խիղճդ և այրում:
Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում...
ո՞վ է խենթ այս բեմադրիչը,
մի՞թե մեկն է մեղավոր
չեն զնգում կախված դույլերը,
ի՞նչ ժամկո՞չն է մեղավոր:
Չես ցանում գարնան սերմերը, ի՞նչ պիտի քաղես աշնան,
երբ չկա վարող գութանը,
մի պատճառ հանի եզանը-
նրան էլ մորթի – հանգստանաս:
Ինձ ասում են' խենթ ես,
չէ աշխարհն է ցնորվում...

Поcмотреть все песни артиста

Другие альбомы исполнителя

Похожие исполнители

Nemra

Исполнитель

Zulal

Исполнитель

Misho

Исполнитель