Կյանքը մի ճանապարհ' Լուսավոր ու բարդ Այդ ճամփով գնում եմ առաջ Եվ գիտեմ' դեպի ուր Ուր կանցնեմ վեհ ու լուռ Կբացեմ փակ մի նոր դուռ Ինչ էլ որ առջևում Ինձ սպասի' մեկ է Ես գիտեմ' մենակ չեմ հաստատ Իմ կողքին են կանգնած Այն մարդիկ հարազատ Որոնց հետ կանցնեմ ես հուր, կրակ Ես ուզում եմ, որ լինի հեքիաթ Ամեն օրս լուսավոր ու տաք Ուր հերոսն է բախտը իր փնտրում Ինչպես հեքիաթում' սեր է նա գտնում Իրական թող դառնան Հույսերն իմ անսահման Ու լինի լոկ երջանիկ ավարտ Ու թող որ այս կյանքում Ինչպես որ հեքիաթում Չլինի երբեք էլ բաժանում Ես ուզում եմ, որ լինի հեքիաթ Ամեն օրս լուսավոր ու տաք Ուր հերոսն է բախտը իր փնտրում Ինչպես հեքիաթում' սեր է նա գտնում Ես ուզում եմ, որ լինի հեքիաթ Ամեն օրս լուսավոր ու տաք Ուր հերոսն է բախտը իր փնտրում Ինչպես հեքիաթում' սեր է նա գտնում Ինչպես հեքիաթում... Ինչպես հեքիաթում... Ինչպես հեքիաթում... Սեր է նա գտնում Ինչպես հեքիաթում' սեր է նա գտնում