Kishore Kumar Hits

Sirusho - Kga Mi Or текст песни

Исполнитель: Sirusho

альбом: Armat


Հիշողություն...
Հոգու արյունն է, որ անտես երակներով
Հոսում է լուռ պատկերներով
Գիշերվա մեջ անդորրն է կեղծ ու հորինված
Ու ես նորից մենակ կանգնած:
Կա արև, բայց մի դար խավար է
Կա անձրև, բայց արյամբ վարար է
Կգա մի օր
Չի լինի ծիծաղի մեջ ցավը
Ետ կգա երջանիկ մարդու համբավը
Կգա մի օր
Իմ տառերն են ջնջել, որ մոռանամ խոսել ես
Ու գետերի հունը փոխել, որ ցավի մեջ հոսեմ ես,
Բայց իմ խաչն ու գիրն իմ ճակատագիրն են
Անապատ հաղթահարած է իմ հոգին:
Ով գիտի, թե նորից չի կրկնվի ոճիրը,
Թե այսօր չհնչի սպասված դատավճիռը:
Չի փոխում իր կազմը վեճն ու պատերազմը
Լուսավոր հոգին է ճեղքելու խավար:
Կա արև, բայց մի դար խավար է
Կա անձրև, բայց արյամբ վարար է
Կգա մի օր
Չի լինի ծիծաղի մեջ ցավը
Ետ կգա երջանիկ մարդու համբավը
Կգա մի օր
Օրհնյալ է երկինքը մեր
Օրհնյալ է հողը մեր

Поcмотреть все песни артиста

Другие альбомы исполнителя

Похожие исполнители

Hayko

Исполнитель