Ով սիրուն, սիրուն, ինչո՞ւ մոտեցար, Սրտիս գաղտնիքը ինչո՞ւ իմացար. Մի անմեղ սիրով ես քեզ սիրեցի, Բայց դու, անիրավ, ինչո՞ւ լքեցիր: Ա՜խ, եթե տեսնեմ օրերից մի օր. Դու ման ես գալիս տխուր ու մոլոր, Ընկեր կդառնամ ես քո վշտերին, Մենակ չեմ թողնի իմ կարոտ յարին Ա՜խ, եթե տեսնեմ օրերից մի օր. Դու ման ես գալիս տխուր ու մոլոր, Ընկեր կդառնամ ես քո վշտերին, Մենակ չեմ թողնի իմ կարոտ յարին