Նա է իմ միակ, միակ իմ սերը, Եվ իզուր են ձեր դատարկ խոսքերը, Դուք ասում եք ինձ, որ նա անբան է, Ես ասում եմ ձեզ' դա դատարկ բան է: Սիրում եմ նրան ու վերջ, իսկ դուք Բամբասում եք անընդմեջ, իսկ դուք Բամբասում եք անընդմեջ, անընդմեջ: Իսկ այդ ժամանակ, դատարկ փողոցում Քայլում էր մի տղա' ձեռքերը գրպանում, Սուլում էր ու ժպտում, չգիտես, թե ում, Քայլում էր փողոցով, չգիտես, թե ով: Պատուհանիդ լույսը դեռ վառվում է, Քեզ տեսնելու հույսը կարծես չքանում է: Պատուհանդ բա'ց արա ու տես' Փողոցում կանգնած սպասում եմ ես, Փողոցում կանգնած սպասում եմ ես քեզ: Իսկ այդ ժամանակ աղջկա սենյակում Տիրում էր կատարյալ իրարանցում, Հայրիկը աղջկա' գիտության թեկնածուն, Ասում էր մայրիկին' տնային տնտեսուհուն: Ա՜խ, նորից եկավ այդ հիմար լակոտը, Չտեսնեմ իմ տանը ես դրա ոտը: Ու առանց անդրավարտիք հայրիկը Ասում էր' ա'խ ես դրա... մայրիկը... Լսում էր նրան... Նա է իմ միակ, միակ իմ սերը, Եվ իզուր են ձեր դատարկ խոսքերը: Դուք ասում եք ինձ, որ նա անբան է, Ես ասում եմ ձեզ' դա դատարկ բան է: Սիրում եմ նրան ու վերջ, իսկ դուք Բամբասում եք անընդմեջ, իսկ դուք Բամբասում եք անընդմեջ, անընդմեջ: