Բառերիս մեջ ասեղներ կան, որ մատերս են ծակում Ենթատեքստ ամեն մի վանկում Եթե ենթադրես, որ անկում ես ապրում Հավատա քո անունն էլ կա մի քանի հոգու ցանկում Մոլորակը մոլորվել ա ու թարս ա պտտվում Շրջապատը հա բթվում ա, թթուն էլ թթվում Մեկ մեկ լավը անջատվում ա ու վատն ա մտնում Լավը կորցնողը միշտ վատն ա գտնում Մարդիկ հա վազում են փառքի հետևից Մոմերն ավազում են հալվում են, գնում Բայց փառքը կարա պառկի հետևից Դունչը հասավ խաղողին ուրեմն դնչին են դնում Պիտի մի լավ օճառվես, որ լավ վաճառվես Քեզ ասումա մոտ արի հացի հոտը օտարի Ընկճված ես, մոլորված ես ու չգիտես ինչ անես Օրերն էլ փոխվում են, գնում ու էլի նոր տարի Ու էլի ստից ժպիտ, սառը համբույրներ Տաք երկաթին մի կպի վառվում են գույներ Ու էլի սառը գիշեր ու սառը ցերեկ Մի բան պիտի ցրեք Մի բան պիտի ցրենք Պոկված մտքեր կան պիտի իրար կպցնենք Հավաքենք, տանենք հեռու Թող բաց մնա դուռը, որ մեզ չհարցնեն Ինչի՞ ենք տաքը սառացնում ու սառը վառում Պոկված մտքեր կան պիտի իրար կպցնենք Հավաքենք, տանենք հեռու Թող բաց մնա դուռը, որ մեզ չհարցնեն Ինչի՞ ենք տաքը սառացնում ու սառը վառում Մենք բոլորս էլ նկար ենք վառ գույներով Որ անգույն ա էդ տկար ենք շատ գույներով Ներարկելուց իրար լավ ենք Որ դույլերով արցունքները հետո տանենք ջրենք ծառերը Որ ձմեռը հետո վառենք, կրակը գրկենք Ու հոգու մեջ հետո պահենք Զուտ կփրկենք Էն ինչին մենք տենց նման ենք Սուտը բրդենք, որ ճշմարտություն էլ ճարենք Ախր չենք հասկանում, որ բոլորս էլ նրան ենք պարտք Ով մեզ ժպտում ա, մենք արդեն էնքան ենք տաք, որ խեղդվում ենք Մեզ մենակ պահում ա տաքը և երդվում ենք Մենք մեր կառուցած բերդերում ենք Ախր ու՞մ ա, մի հատ ասա ու՞մ ա պետք Որ ներքևում ենք, որ գոռում ենք տուր ինձ զենք Բայց ձեռքերում ա Մոտենում ա ցուրտ ձմեռը, ով ծածկում ա մեզ Որ չմրսենք, թե չէ ջուր ենք... Սառցե քաղաքում ձմեռ Ձյունը դարձավ ինձ լավ ընկեր Ու՞ր ես կորել... Երազանքները սառել են Գնացել են դեպի բևեռ Դարձել սարեր, սառցե քարեր Իմ հեքիաթում չկար ձմեռ Ինձ արևն էր տալիս հույսեր Ու՞ր ես կորել... Ձյունը մաքրեմ սրտիցդ ես Եթե հոգնես ես քեզ կօգնեմ Մնանք հավետ