Այլուղս կորավ ձեր դուռը,
Սրտես չի դուրս գա մրմուռը,
Բախտը ինձ գցեց քո դուռը,
Ջանո' ջան,
Սիրո'ւն տղա, տո'ւր այլուղս:
Բախտը ինձ գցեց քո դուռը,
Ջանո' ջան,
Սիրո'ւն տղա, տո'ւր այլուղս:
Այլուղս յարի բաշխած էր,
Ալ աբըրշումով նախշած էր,
Պատկերս վրեն քաշած էր,
Ջանո' ջան,
Սիրո'ւն տղա, տո'ւր այլուղս:
Պատկերս վրեն քաշած էր,
Ջանո' ջան,
Սիրո'ւն տղա, տո'ւր այլուղս:
Ախ, ի՞նչ ասեմ ես իմ մորս,
Կամ ի՞նչ պատմեմ ազիզ հորս,
Խաբար կուտան շեկ ախպորս,
Ջանո' ջան,
Սիրուն տղա, տո'ւր այլուղս:
Խաբար կուտան շեկ ախպորս,
Ջանո' ջան,
Սիրուն տղա, տո'ւր այլուղս:
Ախ, ի՞նչ ասեմ ես իմ մորս,
Կամ ի՞նչ պատմեմ ազիզ հորս,
Խաբար կուտան շեկ ախպորս,
Ջանո' ջան,
Տղա', տղա, տո'ւր այլուղս:
Խաբար կուտան շեկ ախպորս,
Ջանո' ջան,
Տղա', տղա, տո'ւր այլուղս:
Поcмотреть все песни артиста